Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը

Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։

Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների և, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից և պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն տեխնոլոգիաները և, անշուշտ, ուզում է առանց որևէ տեղ շտապելու և ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։

Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաև այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելու միջոցով։ Ի դեպ, օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։

Բանկի թվային տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել https://space.fastexverse.com/ կայքում, այնուհետև գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին և այնտեղ գտնել Fspace-ը։

Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031