Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամ Նարեկ Մանասյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մանասյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորենի հետ ու գերազանցեց նրան: 92 կգ քաշային կարգի եզրափակիչը կկայանա ապրիլի 27-ին:

Ավելի վաղ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց ընտրանու անդամներ Անի Հովսեփյանը և Անուշ Գրիգորյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ: Իսկ տղամարդկանց ընտրանու կազմում ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ դարձան Արթուր Բազեյանը, Արթուր Սահակյանը և Արարատ Հարությունյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30