«Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ արձակվեցին

Ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվելված Մարտական Եղբայրության անդամներ Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը և Հրանտ Տեր-Աբրահամյանը գիշերն ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում են միաբանությունից։

«Նշենք, որ միաբանները ձերբակալվածի կարգավիճակում էին և նրանց մեղադրանք չի առաջադրվել։

Իսկ Եղբայրության անդամ Արման Պետրոսյանի նկատմամբ ընտրվել է կալանավորում խափանման միջոցը 1 ամիս ժամկետով։ Նրան շինծու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության կատարման հատկանիշներով»,-նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031