ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար. Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց՝ առաջարկվող նախագծով որոշում է կայացվում վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։

«Պետք է հիշեցնել՝ Տավուշի մարզում 2021-2022 ուսումնակաան տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը և արդեն կան առաջին շրջանավարտները։ Այս պահին ընդունելության կարգում արվում են փոփոխություններ, որով կանցնենք նոր համակարգի։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվի բուհ ընդունելության նոր հնարավորությունները, որի համաձայն ուսումնառության ավարտին դպրոցական ավարտական քննությունները կհանդիսանան բուհի ընդունելության քննություններ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս տարվա ուսումնական շրջանի ավարտից հետո թեստերը, որով կազմակերպվում են քննությունները կկիրառվեն նոր ձևաչափով և կհամապատասխանեն չափորոշիչի բովանդակությանը։

Վարչապետը նկատեց՝ նշանակում է, որ այս տարի Տավուշի մարզից բացի, 2026 թվականից Երևանի և բոլոր մարզերի շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելու համար։ Վերջինս նախարարից հետաքրքրվեց՝ քանի քննություն են հանձնում դպրոցն ավարտելիս:

«Ավարտական փուլում ունենք երեք պարտադիր քննություն՝ Հայոց լեզու-գրականություն, մաթեմատիկա և Հայոց պատմություն ու կան որոշ կարգավորումներ ազգային փոքրամասնությունների և ռուսերենով ուսուցման պարագայում։ Պլանավորում ենք, որ այս տարի նոր ձևաչափով հնարավոր կլինի հանձնել բոլոր առարկանների քննությունները, որոնք կներառեն երեք պարտադիրները ու կամընտրական բաղադրիչով այն առարկանները, որոնցից իրենք տվյալ ուղղությամբ քննություն հանձնելու կարիք կունենան»,- ասաց նախարարը։

Կառավարության ղեկավարը կարևորեց, որ ուշադրություն դարձվի թեստերի ստուգման և այդ քննությունների վերահսկման գործընթացներին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031