Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել էր «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել էր 2-1 հաշվով։ Մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել է Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։

Թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձել է թոփ-5 լիգաները ներկայացնող երկրի չեմպիոն։

Խաղի ավարտից հետո Մխիթարյանը X-ի իր միկրոբլոկում գրել է․ «Մեկ ակումբ, մեկ սեր, երկու աստղ»։

Հենրիխ Մխիթարյանը նաև 21-րդ դարի առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է Եվրոպայի թոփ առաջնության տիտղոս:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031