Ադրբեջանը Ռուսաստանի բարեկամն է, ընկերը և գործընկերը. Պեսկով

Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները զարգացնելու ցանկություն և ներուժ ունեն:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում նախատեսված են բանակցություններ երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև։

«Ադրբեջանը մեր մեծ հարևանն է, ընկերը, գործընկերը և դաշնակիցը»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, ինչպես նաև համագործակցության մեծ ներուժ և երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթներ։

Պեսկովի խոսքով՝ երկուստեք կա քաղաքական կամք՝ «այդ հարաբերությունները ամեն կերպ շարունակելու և զարգացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուս գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031