Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․Գրիգոր Մինասյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Վերջինս ընդգծեց․ «Հայաստանը ժողովրդավար երկիր է այնքանով, որ ամեն օր դու բացում ես սոցիալական ցանցերն ու տեսնում ես թե ինչքան ընդդիմադիրներ ու իրենց փաստաբաները գոհունակություն են հայտնում այս կամ այն վճռով արդարացի որոշումից։ Յուրաքանչյուր մարդ իր պաշտպանողական ստրատեգիայում որոշոում է, թե ինչ ձևրով է պաշտպանվում, կան մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակահատված պետական պաշտոններ են զբաղեցրել ու իրենց նկատամամբ իրականացվում է քրեական վարույթ, իրենց փաստաբաներն ընտրում են հեշտ պաշտպանվելու միջոցը՝ պարուրելով այդ գործը քաղաքական էլեմենտներով, որ ավելի շատ հետաքրքրի գործն ու լուսաբանվի»։

Դրա փոխարեն, ըստ նախարարի, իրականությունը հետևյալն է․ «Լինի գործող, նախկին կամ ապագա պաշտոնյա, Հայաստանում բոլորը պետք է իմանան ու գիտեն, որ չկան յուրայիններ ու ոչ յուրայիններ ու եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, մեր իրավապահները համապատասխան գործողություններ են անում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031