Բաքուն կրկին հայտարարում է ականների «վտանգի» մասին

Բաքուն կրկին խոսում է ականների «վտանգի» մասին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «Հայաստանից եկող ականների սպառնալիքը տարածաշրջանում վտանգի աղբյուր է»։

Ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրվա առթիվ հայտարարության մեջ ադրբեջանական կողմը նշել է՝ ետկոնֆլիկտային շրջանում ականների «զոհ է դարձել 350 ադրբեջանցի»։

44-պատերազմից հետո պաշտոնական Երևանն առանց նախապայմանների ադրբեջանական կողմին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Այս տարվա հունվարի 26-ին Հայաստանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան հանձնեց Ադրբեջանին։
Բաքվի արձագանքը խիստ բացասական և հեգնական էր․ Բաքուն պնդեց, թե պատերազմից հետո Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է։
Երևանն արձագանքեց՝ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031