Քաղաքապետարանը վերջին 23 տարում տասնյակ այգիներ է վերականգնել․ Տիգրան Ավինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնողներին

Երևանի քաղաքապետարանի դիմաց ծառերի փոխարինման և կանաչապատման դեմ բողոքող և ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը վերջին 2 տարում 35 հա անտառ է տնկել, մոտավորապես 10 հազար ծառ։

«Դա արվել է նաև ոռոգման համակարգի ներդրմամբ։ Այդ ծառատունկերին ձեզանից ոմանք, ես վստահ եմ, որ մասնակցել են։ Այդ ծառերը 95 տոկոսով արդեն կենսունակ են և աճում են։ Քաղաքապետարանը վերջին 23 տարում տասնյակ այգիներ է վերականգնել, Մերգելյանի, Դավթաշենի այգիները և այլն»- հայտարարեց Ավինյանը։

Ինչո՞ւ եք կտրում առողջ, կանաչ ծառերը՝ հարցին, Ավինյանն ասաց՝ իրենք որևէ առողջ ծառ չեն կտրում:

«Շատերիդ մոլորեցրել են ինչ-որ տարբեր լոզունգներով։ Մեկ տեսակի ծառ է փոխարինվում։ Դա թեղին է։ Գիտնականներն, ովքեր շատ թե քիչ հասկանում են, խորհուրդ են տալիս… Բոլոր կտրվող ծառերը թեղի են։ Ամբողջ Թումանյան փողոցի վրա մի հատ առողջ թեղի չկար: Մեկ թեղի կար Թումանյան փողոցում, որ քիչ թե շատ առողջ էր, որոշեցինք դա թողնել, էն էլ բնակիչները բողոքեցին, թե սա՞ ինչու չեք կտրել, վրայից բլոջը թափվում է մեր բալկոն»,- ասաց քաղաքապետը:

Նկատառմանը, որ սրսկել է պետք, ոչ թե հատել, Ավինյանն ասաց՝ սրսկում են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031