ԵՄ առաքելությունը հավատարիմ է մանդատին և միջազգային հանրությանը տրամադրում է տեղեկատվություն. Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հերթական անգամ հավատարիմ է իր մանդատին։

«Տեղում, ռազմական շփման գծին հնարավորինս մոտ՝ առաքելությունը ցրում է ասեկոսեներն ու կեղծ լուրերը և անաչառ տեղեկատվություն տրամադրում միջազգային հանրությանը»,-գրել է նա՝ կիսվելով առաքելության՝ ապրիլի 1-ին սահմանային դիտարկումների հրապարակմամբ։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հերքել էին Ադրբեջանի տարածած այն ապատեղեկատվությունը, թե իբր հայկական զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։ Ըստ պաշտպանության նախարարության՝ ուսումնական ավտոերթը ներկայացվել է որպես զորաշարժ:

Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները ևս հայտարարել էին, որ ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930