Աշխատավարձերը կբարձրացվեն ԿԸՀ-ում, ՀՌՀ-ում, անկախ պետական մարմիններում

Կառավարությունն առաջարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարել։ Գործադիրն առաջարկում է բարձրացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը։

Նշվում է նաև Անկախ պետական մարմնի նախագահի, տեղակալների և անդամների աշխատավարձը բարձրացնելու անհրաժեշտության մասին։

Այսպիսով, ԿԸՀ-ի և ՀՌՀ-ի նախագահների աշխատավարձը կկազմի 1 միլիոն 164 հազար 800 դրամ։ Նշենք, որ գործող աշխատավարձը կազմում է 832 000 դրամ։

Նշված հանձնաժողովների անդամների և անկախ պետական մարմնի նախագահի աշխատավարձը կկազմի 832 000 հազար դրամ։ Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալինը՝ 665 600, իսկ անդամինը՝ 624 000 հազար դրամ։

Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում և դրական եզրակացություն ստացել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930