Ամերիկյան օգնության ուշացումը թանկ նստեց մեզ վրա. Զելենսկի

Միացյալ Նահանգներից կողմից Կիևին տրամադրվելիք 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության ուշացումը թանկ է նստել մեզ վրա։

The Wahsington Post-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք կես տարի ենք կորցրել։ Հավելյալ ժամանակ վատնել մենք պարզապես չենք կարող։ Ուկրաինային հատկացվող օգնությունը չի կարող ամերիկյան երկու կուսակցությունների միջև քաղաքական վեճի առարկա դառնալ։

ԱՄՆ կողմից օգնության բացակայությունը ուկրաինական ՀՕՊ համակարգերի, այդ թվում՝ Patriot-ների ինչպես նաև 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկերի բացակայություն կնշանակի», — ասել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30