Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Պաղեստինի նոր կառավարության կազմն է ձևավորվել։ Նախարարներից մեկը ծագումով էթնիկ հայ է ու կին։ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի կառավարության Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար։ Պաղեստինի կառավարություն գոյություն ունի նաև վարչապետ-ԱԳ նախարարի պաշտոն։

Այդ մասին հայտնում է wafa.ps լրատվականը: Պաղեստինի նոր կառավարության կազմը հաստատել է երկրի նախագահ Մահմուդ Աբասը։ Վարսեն Աղաբեկյանը հանրային առողջապահության ու հանրային բժշկության մասնագետ է, աշխատել է ՄԱԿ-ում և Պաղեստինի նախագահի աշխատակազմում։

Հավելենք, որ Պաղեստինի նոր վարչապետ և, միաժամանակ, ԱԳ նախարար է նշանակվել Մոհամադ Մուստաֆան։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031