Ինչ քայլեր էլ ձեռնարկեցինք Ղարաբաղում, բախվեցինք համաշխարհային դաշինքի հակազդեցությանը․ Էրդողան

Ինչ քայլեր էլ, որ ձեռնարկեցինք Ղարաբաղում, մենք բախվեցինք համաշխարհային դաշինքի հակազդեցությանը։ Այս մասին Բուրսայում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ արևմտյան որոշ ուժեր տարիներ շարունակ «սադրանքներ են անում՝ խարխլելու Թուրքիայի և տարածաշրջանի կայունությունը»։

«Սա նույնն է, ինչ կատարվում է Գազայում վերջին շրջանում։ Համոզված եղեք, որ նրանք, ովքեր անտարբեր են մնում Գազայում թափվող մահմեդականների արյան հանդեպ, նույնը կանեն, եթե վաղը մեզ հետ նման աղետ պատահի:

Այն ժամանակահատվածում, երբ մենք հակասություններ ունեինք Ռուսաստանի հետ, երբ ահաբեկչական կազմակերպությունները հասան մեր սահմաններին, արևմտյան պետությունները հետ քաշեցին իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը մեր հարավային քաղաքներից։ Մենք սեփական ուժերով ու պայքարով հաղթահարեցինք դժվարությունները։ Ինչ քայլեր էլ որ մենք ձեռնարկեինք Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովում, Սև ծովում, Ղարաբաղում, մենք բախվեցինք համաշխարհային դաշինքի հակազդեցությանը»,- հայտարարել է Էրդողանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930