Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում

Հայաստանը սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարն անցկացնելու մշտական իրավունք է ստացել՝ հիմնելով այն փաստի վրա, որ 2022 և 2023 թվականներին մենք ամենաբարձր մակարդակով ենք անցկացրել երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնությունները: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Միքայել Հայրապետյանի խոսքով՝ ուշադրությունը դեպի Հայաստան բավական բարձր է. մեր ցուցանիշները նույնպես բարձր են:

Ապրիլի 4-5-ը կայանալի մրցաշարին մասնակցելու է 17 երկրի շուրջ 300 սամբիստ, որոնք պայքարելու են 26 քաշային կարգերում։

«Թիմերը պատրաստ են աշխարհի գավաթին: Մեզ համար սա մեծ ստուգատես է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններից առաջ»,- ասել է Միքայել Հայրապետյանը:

Յուրաքանչյուր քաշային կարգում Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա:

Աղբյուրը՝ Armsport.am:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930