ՆԱՏՕ-ն պատրաստ չէ զորքեր ուղարկել Ուկրաինա. Լատվիայի վարչապետ

Ուկրաինա զորքեր ուղարկելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությունը լավ պատրաստված չէր, և ՆԱՏՕ-ն պատրաստ չէ դրան։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան։

«Չեմ կարծում, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ լավ պատրաստված էր, քանի որ դրա շուրջ քննարկումը դեռ չի հասունացել։ Խոսելով զորքեր ուղարկելու մասին՝ կարծում եմ, որ մենք ՆԱՏՕ-ում պատրաստ չենք դա անել», — ասել է Սիլինյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Բեռլինում կայացան համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուկրաինան ինքը չի խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին զորքեր ուղարկել՝ հավելելով, որ կարիք չկա կենտրոնանալ այն բանի վրա, ինչը չի խնդրում Կիևը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031