Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է հունական Kathimerini օրաթերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ այն վերնագրելով այսպես՝ «Հայաստանի վարչապետը տարածաշրջանային զարգացումների նոր իմպուլս է տեսնում»:

Այս մասին գրում է «Լուրեր»-ը:

Պարբերականը մեջբերել է վարչապետի անդրադարձը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը նպատակ ունի ապաշրջափակել ենթակառուցվածքներն ու բարելավել հարևանների հետ հարաբերությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի դերին, ՀԱՊԿ անդամակցությանը, ԵՄ հարաբերություններին, «Խաղաղության խաչմերուկի» ընձեռած հնարավորություններին և Հունաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության նոր որակին:

Վարչապետը նշել էր, որ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում, ընդգծել՝ Հայաստանը բաց է բոլոր գործընկերների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար, մանրամասներ հայտնել Հայաստանի և Հունաստանի միջև ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագրից:

 

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930