Ինչո՞ւ են ճանապարհներն անորակ կառուցվում․ Սանոսյանը պատասխանել է

Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարների մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների։ Այս մասին Կառավարության 5-ամյա ծրագրի 2023թ.-ի կատարողականի զեկույցին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են ճանապարհներն անորակ կառուցվում։

Նախարարը նշեց, որ երբ անորակ են կառուցում, չեն վճարում։

«Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ եթե Երևանից եք գնում՝ ձախ կողմն է նստվածք տվել, եթե էնտեղից են գալիս՝ աջ։ Նշանակում է՝ ամենևին չուզենալով շինարարներին արդարացնել, բայց տրամաբանական է, որ շինարարը վատ անելուց երկու կողմն էլ վատ է անում։ Հիմա, եթե այդ մարդու արած աշխատանքի աջ կողմը լավ է պահպանվել, ձախը քայքայվել է, նշանակում է՝ այդքան շինարարի մեղքը չէ, որքան ծանր բեռների, երբ մեքենաները ծանր գալիս են՝ հատկապես Սյունիքից»,-ասաց Սանոսյանը։

Նախարարի կարծիքով՝ այս խնդիրը տեսչության գործընկերները պետք է կշեռքների հաշվեհամակարգով հասկանան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30