Հայաստանը անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին

Երևանն անվտանգության երաշխիքներ է խոստանում սամբոյի աշխարհի գավաթի ռուս և ուկրաինացի մարզիկներին։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Ապրիլի 4-5-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կմասնակցեն ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի մարզիկներ, ասաց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։

Անվտանգության նկատառումներից ելնելով մարզիկները տեղաբաշխված են լինելու տարբեր հյուրանոցներում, նրանց տրամադրվելու են տարբեր տրանսպորտային միջոցներ։

Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին հարցին, Հայրապետյանը նշեց, որ այս պահի դրությամբ հայտավորում չեն ստացել, հետևաբար այդ երկրները չեն մասնակցի սամբոյի գավաթի առաջնությանը։

Հիշեցնենք` ապրիլի 2–ից սկսած Միջազգային սամբոյի ֆեդերացիայի պատասխանատուները, կազմակերպչական թիմը լինելու են Հայաստանում։ Այս պահի դրությամբ աշխարհի գավաթի խաղարկությանը հայտ է ներկայացրել 17 երկիր. մոտ 300 մարզիկներ կպայքարեն 26 քաշային կարգերում։

Միջոցառում կայանալու է «Գազպրոմ արենայում»։ Մուտքն ազատ է։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930