ԱՄՆ-ն արձագանքել է Երևանի հետ Վաշինգտոնի հարաբերությունների հեռանկարների մասին հրապարակմանը

Օրերս ամերիկյան հեղինակավոր «RAND» կորպորացիան իր կայքում հրապարակեց Ջո Հաբերմանի ու Փոլ Քողմարիի հեղինակած «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերլուծությունը: ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է հրապարակմանը։

Պատասխանելով «RAND»-ի հրապարակման մեջ տեղ գտած դրույթների մասին «Ամերիկայի ձայնի» հարցմանը` ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է. «Միացյալ Նահանգները աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այն ողջ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հիմնական սկզբունքն է, և հենց այդ նպատակով է, որ ընդլայնում ենք ներգրավվածությունը Հայաստանի հետ լայն շրջանակով հարաբերություններում»:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունել է «ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն և կայունություն է բերում Հարավային Կովկասի ազգերին»՝ հավելելով. «Ականատես ենք եղել Ռուսաստանի շարունակվող, ավերիչ ագրեսիային Ուկրաինայի դեմ, Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակական բռնազավթմանը և տարածաշրջանում ու ողջ աշխարհում ապակայունացնող գործողություններին: Ուստի, չենք կարող Ռուսաստանին դիտարկել որպես վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031