Նոր մանրամասներ՝ «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մասին

Քննչական միջոցառումներից հետո պարզվել է, որ ահաբեկիչների ղեկավարը Շամսիդին Ֆարիդունին է եղել. հենց նրա հետ են կապվել կուրատորները Թուրքիայում գտնվելու ժամանակ։ Ֆարիդունին միակն էր, ում հետ շփվել էր «քարոզիչը» և փողի համար պատվիրել էր մարդկանց զանգվածային սպանություններ։

Ըստ SHOT աղբյուրի՝ Ֆարիդունին Մոսկվա է ժամանել մարտի 4-ին։ Հենց նա է ստացել հրահանգներ և հակիրճ տեղեկացրել մնացած ահաբեկիչներին իրենց դերի և գծված պլանի մասին։ Նախքան պլանավորումը սկսելը, մեղադրյալները միմյանց չեն ճանաչել, նրանք տարբեր վայրերում են բնակվել։

Տաջիկստանի քաղաքացին հարցաքննության ժամանակ հայտնել է, որ նրան 1 միլիոն ռուբլի են խոստացել գործն ավարտելուց հետո։ Ընդհանուր առմամբ, ահաբեկիչները կուրատորից կանխավճար են ստացել՝ 250 հազար ռուբլի Շամսիդինի քարտին փոխանցմամբ։

Ֆարիդունին մարտի 7-ին «Կրոկուս» է եկել, նրան լուսանկարել են շենքում։ Ընդհանուր առմամբ, նա և 19-սմյս Ֆայզովն ահաբեկչությունից առաջ առնվազն 5 անգամ այցելել են ահաբեկչության վայր։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031