Նոր Նորքի ոստիկանության բաժին ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է. ՔԿ

Նոր Նորքի ոստիկանության բաժին երեկ ներխուժման փորձ կատարած երեք անձանցից մեկը ձերբակալվել է, մյուս երկուսը հիվանդանոցում են՝ ստացիոնար բուժում են ստանում։ Այս մասին լրատվամիջոցներին փոխանցել են Քննչական կոմիտեից։

Ձերբակալված անձին առայժմ մեղադրանք առաջադրված չէ։

ՔԿ-ից հայտնեցին, որ իրավապահները լայնածավալ գործողություններ, խուզարկություններ են իրականացնում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031