Ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանում, սակայն ավաղ․ Վիլեն Գաբրիելյան

Ամբողջ օրը ՆԳՆ հարգելի գործընկերներից սպասել եմ պաշտոնական պատշաճ տրամաբանական պարզաբանում, թե «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի հետ գործողությունները ինչով են պայմանավորված, սակայն ավաղ: Այս մասին հայտարարություն է տարածել պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Մարտական Եղայրության» անդամների ձերբակալությանը և դրա պատճառներին։

«Որևէ կերպ հասկանալի չէ տեղի ունեցածի տրամաբանությունը և նպատակը, առավելևս, երբ խոսքը գնում է, ոչ թե անհատ քաղաքացիների այլ հասարակական կազմակերպության մասին, նման գործելաոճը որոշակի հանրային լարվածություն է մտցնում, առավել ևս երբ չկա հստակ հանրային պարզաբանում: Կարծում եմ, կարիք չկա իրավիճակը ավելի լարել, որևէ բան չի խանգարում, որ հասարակական կազմակերպությունը իրագործի իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությունը, ոստիկանության գործընկերերի աչալուրջ հսկողությամբ:

Միաժամանակ ռազմամարզությամբ զբաղվող կամ հարող կազմակերպությունները պետք է հստակ գիտակցեն, որ հին ջոկատային տրամաբանությունից, դուրս գալու ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվում։ Ցանկացած գործողություն, առավելևս, երբ խոսքը գնում է գաղափարական միավորումների մասին, որոնց անդամները տիրապետում են զենքին, չի կարող լինել սպոնտան, էմոցիաներից դրդված և էմոցիաների վրա խաղալով, ոչ կոմպրոմիսային ոճով, այլ պետք է լինի հստակ կազմակերպված, կանոնակարգված, պետության վերահսկողության ներքո:

Հետևաբար միանշանակ է, որ մեզ պետք է համապատասխան օրենսդրություն, որը կկարգավորի ռազմամարզությամբ զբաղվող, հասարակաություն-պետություն միջանկյալ օղակ հանդիսացող և պետության հետ փոխհամագործակցող կազմակերպություններին:

Եղեք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- նշված է Վիլեն Գաբրիելյանի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ մարտի 23-ին Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնել էր, որ «Մարտական Եղբայրություն» միաբանություն ՀԿ-ի անդամները և ցանկացողները մարտի 24-ին մեկնելու են Վերին Ոսկեպար՝ մարտական պարապմունքներ անցկացնելու։ Նա նշել էր, որ Ոստիկանության պետի տեղակալը իրենց ասել է, որ չեն թույլատրելու մուտք գործել բնակավայր։

Մարտի 24-ին, երբ միաբանության անդամները, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանը, Երևանից պետք է մեկնեին Ոսկեպար, բերման էին ենթարկվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհանուր ձերբակալվել է 49 հոգի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Ժամեր անց նրանք բոլորը ազատ են արձակվել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930