Երկրաշարժ Տաջիկստանի և Ուզբեկստանի տարածքում

Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական կենտրոնը հայտնել է Տաշքենդում և Ուզբեկստանի մի շարք այլ շրջաններում զգացված երկրաշարժի մասին:

5,4 մագնիտուդ ուժգնությամբ էպիկենտրոնը եղել է Տաջիկստանում։

Կենտրոնի տվյալներով՝ Տաշքենդում և Սիրդարյա շրջանում ստորգետնյա ցնցումները զգացվել են 2 բալ ուժգնությամբ, Անդիջանի և Նամանգանի շրջաններում՝ 2-3 բալ, Ֆերգանայի շրջանում՝ 3 բալ։

Երկրաշարժը տեղի է ունեցել 15 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031