Ժաննա Անդրեասյանը՝ Դիանա Գալոյանի հրաժարականի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀՊՏ համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի հրաժարականի դիմումին։

Նրա խոսքով՝ ինքը հարգանքով է վերաբերվում բուհի արդեն նախկին ռեկտորի որոշմանը։

«Կարծում եմ, որ այլևս օրակարգային չեն մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հրաժարականի պատճառը Գալոյանի անձի շուրջ առկա խոսակցություններն են եղել, երբ վերջինս մեղադրվում է 2017 թվականին ԱՄՆ–ում գողություն կատարելու մեջ, նախարարը նկատեց․ «Այս թեմայով այլ մեկնաբանություն չունեմ, կարիք էլ չեմ տեսնում։ Ես պարբերաբար բուհերի բոլոր ռեկտորների հետ ունենում եմ աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Դուք լրագրող եք ու ազատ եք ենթադրելու այն, ինչ մտածում եք, ես՝ որպես պաշտոնատար անձ, ասում եմ, որ ռեկտորը ազատման դիմում է ներկայացրել»։

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ԿԳՄՍ նախարարությունը ստացել է գողության վերաբերյալ ԱՄՆ համապատասխան մարմիններին ուղարկած պաշտոնական գրության պատասխանը, Անդրեասյանն ասաց․ «Ինձ համար այդ հարցն այլևս օրակարգային չէ։ Դա տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի»։

ԱՄՆ-ում Գալոյանի գողություն անելու մասին խոսակցությունները տարածվել էին դեռևս 2023 թվականին։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Այդ շրջանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են այդ խոսակցությունները և պաշտոնական հարցում ուղարկել ԱՄՆ համապատասխան մարմիններին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031