Մենք մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործելու ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս. Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր ոք՝ թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական, հասկանում է, որ այս գործընթացը անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է ու այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մտնում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանց մեջ կարող են լինել նաև զինվորականներ։ Թեև բանակը այսօր կարգապահ կառույց է և իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, բայց պետք է հրաժարվել անօրինական տրվող հրահանգներից»,- ասաց պատգամավորը։

Օհանյանի խոսքով՝ հայ ժողովուրդը իր ներուժով կարող է համախմբվել՝ իր պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու համար։

«Վերջին շրջանում ընդդիմությունը անընդհատ ուշադրության կենտրոնում է պահել սահմանային անվտանգությունն ու արտաքին քաղաքական այն ուղղությունները, որը վերաբերում է խաղաղության օրակարգին։ ԱԺ-ն ունի գործիքակազմ վերահսկելու ՀՀ բոլոր ոլորտները, այդ թվում սահմանագծում և սահմանազատումը։ Վաղը ինքս այցելելու եմ սահմանամերձ բնակավայրեր, մենք ուշադրության կենտրում ենք պահում այդ հարցերը, մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք։ Բայց նաև մեր գործունեությունը ԱԺ-ից դուրս ենք իրականացնելու, այսօր գլոբալ վերագնահատում է իրականացվում ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործելու ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։ ԱԺ-ից դուրս մեր գործունեությունը իրականացվելու է երկու ուղղությամբ՝ աշխատանք համակիրների ու քաղաքացիների հետ, հատկապես սահմանային համայնքներում ու նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ։ Կոչ կանեի ընդդիմադիր ամբողջ հատվածին, քաղաքական ուժերին՝ գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել իրականությունը ու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Օհանյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031