Ասում էին՝ «Նիկոլը պետք է 7 շրջան տար, որ պատերազմ չլիներ», հիմա 4 գյուղի ավերակների համար «դոշ են ճղում». Դանիել Իոաննիսյան

«Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, փորձում է անել այն, ինչը 2018-2020 թվականներին չանելու համար պատերազմից հետո իրեն շատերը քննադատում էին (էինք)»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Բայց հիմա, այդ մեղադրողների մեծ մասը ոչ միայն չեն աջակցում իր այս քայլերին, այլև հակառակը, ոնց կարում` «պադնոշկա» են տալիս։

Ես ոչ Փաշինյանի աջակիցն եմ, ոչ էլ, առավելևս, թիմակիցը։ Բայց ես «աբիժնիկ» էլ չեմ, որ նախկինում քննադատածս քայլը չկրկնելու և ոչ-պոպուլար քայլի գնալու համար իրեն քննադատեմ։

Առհասարակ, ի՞նչ կարգի բարոյական համակարգ է պետք ունենաս, որ երկար տարիներ ոչ-պոպուլար մի բան պահանջես, բայց երբ դա արվի` առիթից օգտվես ու քննադատես։

Հ.Գ. Խոսքս վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ասում էի «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», բայց հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»։

Միշտ «ոչ մի քայլ հետ» ասողներին սա չի վերաբերվում և այդ ասողներին ես ամբողջությամբ հարգում եմ, եթե առաջնագծում իրենք են կամ իրենց հարազատները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031