Չենք պատրաստվում որևէ մեկին զիջել միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածք․ վարչապետ

«Ինչ ենք մենք ստանում, մենք ստանում ենք պետական սահման: Լեգիտիմության հիմքերի վրա մենք պետք է ունենանք պետական սահման»։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին՝ կապված Տավուշի հատվածում գյուղերի հետ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը և վերականգնելը կառավարության օրակարգում է: Չեմ հոգնի ասել, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, և ես ՀՀ վարչապետն եմ, և պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն: ՀՀ չի պատրաստվում որևէ մեկին զիջել միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածք»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30