Անձրև, մառախուղ․ ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։

Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ը, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ:

Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, մարտի 21-22-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կբարձրանա 4-6, 23-ին կնվազի 2-4 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031