«Ֆլայ Արնա»-ի լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվել է

Ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնա» ավիաընկերության լիցենզիան այս պահի դրությամբ կասեցված է, եթե ընկերությունը 6 ամսվա ընթացքում օդանավ չներգրավի, լիցենզիայի գործողությունը կդադարեցվի:

Այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը խորհրդարանում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին:

«Այս պահի դրությամբ «Ֆլայ Արնա»-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ տվյալ հարցն ուսումնասիրվում է, հստակ տեղեկատվության դեպքում այն կփոխանցեն: Խնդիրը, գլխավորապես, ֆինանսական է:

Նա վստահեցրեց, որ հրապարկման ենթակա հատվածի հետ կապված խնդիր չի լինի, այն կհրապարակվի, սակայն գոյություն ունեն կոմերցիոն գաղտնիքի դրույթներ, որոնք կապակցված են նաև այլ կազմակերպությունների հետ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930