Տավուշի նախկին մարզպետը Հայաստանին է փոխանցելու ապօրինի ծագում ունեցող ավելի քան 608 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանի վճռով պետությանը կփոխանցվի ավելի քան 608 մլն դրամ, այս մասին հայտնում են Դատական իշխանությունից։

«Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը»,- ասվում է հաղորդագրությունում։

Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:

Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար:

Հովիկ Աբովյանին պատկանող գույքի առնչությամբ 2021 թվականի օգոստոսի 16-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում սկսվել էր ուսումնասիրություն, որի արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031