Պուտինը հանդիպում կունենա Շոյգուի և Գերասիմովի հետ

ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք հանդիպումներ է ունենալու:

Ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Պուտինը ժամանակ չունի նշելու ընտրություններում իր հաղթանակը»:

«Ընտրական շտաբում աշխատելուց հետո ծրագրված է շփում զինվորականների հետ: Նախագահը պատրաստվում է հանդիպում ունենալ և զրուցել Պաշտպանության նախարար Շոյգուի և գլխավոր շտաբի պետ Գերասիմովի հետ»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 99,5 տոկոսի մշակման արդյունքներով Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,32 տոկոսըև հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031