Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […]

Կալանքի որոշումը ստացել ենք գիշերը 3.30–ին, բողոքարկելու ենք այն. Բագրատ Սրբազանի պաշտպան

Անկեղծ ասած, ստույգ վիճակագրություն չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ բոլոր ձերբակալվածների վերաբերյալ կալանքի միջնորդություն է եղել, և որքանով հասկանում եմ, բոլորը կալանավորվել են բացառությամբ մեկի, որի վերաբերյալ որոշման հրապարակումը այսօր պետք է լինի։ Այս մասին նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ «Միանշանակ բողոքարկելու ենք, գիշերը ժամը 3.30 ենք ստացել գրավոր նյութը, դեռ չենք հասցրել ծանոթանալ և […]

Կառավարությունը հավանություն տվեց Մոնղոլիայի, ԱՄԷ–ի և ԵԱՏՄ–ի միջև համաձայնագրերին

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց միանգամից երկու ժամանակավոր առևտրային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները։ Դրանցից մեկը վերաբերում էր Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի, ինչպես նաև ԵԱՏՄ–ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված համաձայնագրերին։ Այս համաձայնագրերի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հավանության էր արժանացել 2025 թ. մայիսի 14–ի կարգադրությամբ։ «Համաձայնագրերի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների […]

Փաշինյանը երեկ արդյունավետ գործողություններ կատարած իրավապահներին ներկայացրել է պետական պարգևի

Բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, և, բնականաբար, կանխվել է նաև պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Այդ մասին, այսօր՝ հունիսի 26–ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾ-ի, […]

Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել. Նիկոլ Փաշինյան

Երեկ հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 26-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի՝ հունիսի 25-ին կատարած գործողություններին, խուզարկություններին, որին հաջորդեցին ձերբակալություններ: Փաշինյանը մանրամասնեց. «Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել: Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք […]

Հերթական վարժական հավաքները կկազմակերպվեն օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում կայացրեց։ Ըստ այդմ, պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ: Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն […]

Հուլիսի 1-ից որոշ ծառայություններ շրջանառության հարկի դաշտից կանցնեն ԱԱՀ համակարգ

ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքներ կատարողներ և ծառայություն մատուցողներ այլևս չեն կարողանա գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։ Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի․ «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող «69․ Իրավաբանական և հաշվապահական […]

Գերմանիան 26 մլն եվրոյի վարկ և 2 մլն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին. նպատակը հայտնի է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար։ Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի […]

Կառավարությունը 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքը. տեղական ցեմենտի մրցունակությունը նվազել է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։ Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր […]

Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային […]