Հերթական վարժական հավաքները կկազմակերպվեն օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում կայացրեց։

Ըստ այդմ, պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները տեղի կունենան 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ:

Սահմանվեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

Որոշման երկու կետեր գաղտնի են։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031