Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1,500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30