Կառավարությունը հավանություն տվեց Մոնղոլիայի, ԱՄԷ–ի և ԵԱՏՄ–ի միջև համաձայնագրերին

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց միանգամից երկու ժամանակավոր առևտրային համաձայնագրերի ստորագրման առաջարկությունները։

Դրանցից մեկը վերաբերում էր Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի, ինչպես նաև ԵԱՏՄ–ի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ստորագրված համաձայնագրերին։

Այս համաձայնագրերի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հավանության էր արժանացել 2025 թ. մայիսի 14–ի կարգադրությամբ։

«Համաձայնագրերի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը»,– ասված է որոշման մեջ։

Համաձայնագրերի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական և արաբական շուկաներում՝ ավելացնելով արտահանման ծավալները:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30