Էստեղ պտի Ավինյանի հոր, Նիկոլի կնգա նկարները խփեն. ամո՛թ է, մի տեղ պետք է պայթի մի բան. քաղաքացի

Սա այն երկիրը չի, որ Սամվել Կարապետյանի պես տղայի նկարները խփեն այստեղ, այստեղ պետք է խփեն Ավինյանի հոր, Նիկոլի կնգա նկարները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց երեւանցիներից մեկը, անդրադառնալով նրան, որ ոստիկանները հատուկ տեխնիկայի միջոցով «Տաշիր» առեւտրի կենտրոնի շենքի վրայից հեռացրեցին Սամվել Կարապետյանի մեծադիր նկարներն ու «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։ «Հերոսները նրանք են, […]
Էրդողանը կայցելի օկուպացված Լեռնային Ղարաբաղ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հուլիսի սկզբին կայցելի օկուպացված Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նախատեսում է երկօրյա այցով այցելել օկուպացված Լեռնային Ղարաբաղ։
«Այսօրվա մարտահրավերները հիբրիդային են». Նիկոլ Փաշինյանը եռապատկել է ԱԱԾ ֆինանսավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին: Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ծառայությունը վերափոխումների, բարեփոխումների բավականին լուրջ գործընթաց է անցել: Վարչապետը նշել է նաև, որ ձևակերպվել և ձևավորվել է Ազգային անվտանգության ծառայության հետագա […]
Աշխարհում առաջին ցուցադրական նավը, որն աշխատում է մաքուր ամոնիակով, կատարել է առաջին նավարկությունը Չինաստանում

Աշխարհում առաջին «Անհոյ» ցուցադրական նավը, որն աշխատում է մաքուր ամոնիակային վառելիքով, հաջողությամբ ավարտել է իր առաջին նավարկությունը Հեֆեյում, Չինաստանի արեւելքում գտնվող Անհոյ նահանգում, ինչը լուրջ քայլ է էկոլոգիապես մաքուր նավագնացության զարգացման ուղղությամբ, տեղեկացրել է «Սինհուա»-ն։ Ամոնիակը, որը քիմիական արդյունաբերության հիմնական հումք է, ունի բարձր էներգիայի խտություն: Լինելով ածխածնազուրկ նյութ՝ լիովին այրվելիս այն արտադրում է միայն […]
Լավրովը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների հարձակումները ՀԱԵ-ի դեմ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։ Նա, ի թիվս այլ բաների, գնահատական է տվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ «Իրադարձություններն այդ երկրում նրա ներքին գործն են, բայց հարձակումները եկեղեցու դեմ մտահոգություն են առաջացնում։ Եկեղեցին միշտ եղել է հայ հասարակության առանցքային հենարաններից մեկը, եւ մենք […]
Եթե Հայաստանը երես թեքի դաշնակիցներից, դա շահեկան չի լինի հայ ժողովրդի համար. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են Հայաստանը համարել ասոցիացիայի լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակում բոլոր պարտավորությունների կատարում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ԱԳՆԽ) նիստից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ «Մենք նախկինի պես Հայաստանը համարում ենք այս կազմակերպության լիիրավ […]
Քանի Փաշինյանը Միքայել Սրբազանին չէր թիրախավորել, նրա ասածներում ՔԿ-ն հանցանք չէր գտնում. պաշտպան

Ամենակարեւոր հարցը, որին պետք է անդրադառնալ այն է, թե այստեղ առկա՞ է հանցագործություն, թե՞ սա շինծու մեղադրանք է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ «Իհարկե, ակնհայտ ապօրինի և ակնհայտ անհիմն մեղադրանք է, և ընդհանրապես ահնցագործության հետ կապ չունի։ Սա միայն մեր դիրքորոշումը չի, […]
Մենք ստացել ենք հաղորդագրություններ այն մասին, որ ԱՄՆ-ն չի ցանկանում իշխանափոխություն Իրանում. ԱԳ փոխնախարար

ԱՄՆ-ը պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը, BBC-ին ասել է երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։ Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իր ցանկությունը, բայց «չի պարզաբանել իր դիրքորոշումը հետագա գրոհների շատ կարեւոր հարցի վերաբերյալ»։ Իսրայելի ռազմական գործողությունը, որը սկսվեց հունիսի 13-ի […]
«Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիների վրայից ապամոնտաժվում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառները

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների աջակցությամբ ապամոնտաժում են «Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիներին փակցված պաստառները՝ «Աջակցություն Սամվել Կարապետյանին» գրությամբ: Կենտրոնի սեփականատիրոջ ներկայացուցիչը, սակայն, փորձում էր խոչընդոտել իրավապահների գործողությունները։ Նրա խոսքով՝ դա սեփականության իրավունքով պատկանող տարածք է, և այնտեղ ոչ ոք ներխուժելու իրավունք չունի։ Նա լրագրողների հետ զրույցում ասում էր, որ այդ պաստառները գովազդ չեն, այլ իրազեկման ակցիաների […]
Ֆիոլետովո գյուղում կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Դ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել է բետոնե արգելապատնեշներին, հաղորդում է SHamshyan.com–ը։ Վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին […]