Հրդեհ՝ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում. տարհանվել է 50 բնակիչ

Հուլիսի 1-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ […]

Հաստատվել է ՔՊ վարչության և վերահսկող հանձնաժողովի թեկնածուների ցանկը

Հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են Արագածոտնի մարզում տարվող աշխատանքներին և Կուսակցության հերթական համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Որոշվել է միավորել Կուսակցության Վաղարշապատի և Խոյի Տարածքային կազմակերպությունները։ Հաստատվել է Կուսակցության Վարչության և Վերահսկող հանձնաժողովի թեկնածուների […]

ՔՊ ֆրակցիայում կան մարդիկ, որոնց հետ համագործակցության եզրեր տեսնում եմ․ Դավիթ Համբարձումյան

Ազգային Ժողովի ՔՊ ֆրակցիան միայն սրիկաներից չի կազմված: Այնտեղ կան նաև նորմալ մարդիկ, կան մոլորված մարդիկ, որոնք իմ կարծիքով իրենց խոսքը ասելու են և որոնց հետ համագործակցության եզրեր տեսնում եմ: Այս մասին 24 News.am-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը: «Կարծում եմ «Հայաստան» խմբակցությունը նույնպես կմիանա իմպիչմենտի այդ գործընթացին և […]

Հուլիսի 3-ից Հաղթանակի կամուրջ տանող ուղղությամբ երթևեկությունը կփոփոխվի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:

Գլխավոր դատախազն Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնի. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցով գլխավոր դատախազը դիմելու է Ազգային ժողովին։  Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ դեռևս գլխավոր դատախազից պաշտոնական գրություն չի ստացել այդ հարցով, բայց սպասում է նման գրության։Սիմոնյանը չհստակեցրեց, թե կոնկրետ […]

Վարչապետը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ծառայության ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: «Արդեն երկու տարի Պետական պահպանության ծառայությունը գործում է որպես վարչապետի ենթակա մարմին, և, ըստ էության, դա կառույցի ինստիտուցիոնալ զարգացման մի հերթական փուլն է»,- ասել է Նիկոլ […]

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկանը Երևանի տարբեր հատվածներում […]

Ազգային ժողովի խոսնակն աջակցեց օտարերկրյա հետախուզության գործակալների մասին՝ Փաշինյանի պնդումները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում համերաշխություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված այն փաստի հետ, որ երկրում գործում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների կողմից հավաքագրված անձինք։ Խոսնակի խոսքով՝ նրանք անմիջական սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության համար։ Սակայն Սիմոնյանը որևէ անուն չնշեց։ «Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ որևէ քաղաքական գործիչ անուններ կհնչեցնի։ […]

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 1-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […]