Ժամանակավորապես արգելվել է ՌԴ արտադրության պաղպաղակի տեսակներից մեկի ներմուծումը Հայաստան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […]

ՄԻՊ-ը վերահաստատում է, որ մտքի, խղճի ու կրոնի ազատությանն առնչվող հարցերը պետք է կարգավորվեն՝ հիմնվելով պետություն-կրոնական կազմակերպություն փոխգործակցության սկզբունքի վրա

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել կրոնական ազատությունների երաշխավորման բնագավառում առկա մտահոգությունների առնչությամբ Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններն ու այդ համատեքստում կրոնական ազատություններին առնչվող երաշխիքների անշեղ պահպանման կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից բոլոր գործընթացների շրջանակներում հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին և յուրաքանչյուր իրավիճակում խստորեն պահպանել դրանք։ Ավելին, քանի […]

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան մեկնող ռուսաստանցիների համար

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջան մեկնող կամ մեկնելու մտադրություն ունեցող ռուսաստանցիներին խորհուրդ է տվել «ուշադիր քննարկել ստեղծված իրավիճակը»: «Մենք լրացուցիչ տեղեկություններ կտրամադրենք իրադարձությունների հետագա զարգացումների վերաբերյալ»,- ասել է նա։ Հուլիսի 1-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Բաքվում Ռուսաստանի ութ քաղաքացիների ձերբակալման մասին, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, կապված են Իրանից թմրանյութերի տարանցման և […]

Որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել․ ՔԿՀ խոսնակ

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ո՛չ Միքայել Աջապահյանի, ո՛չ էլ Գալստանյանի առողջական վիճակը չի վատթարացել: Այս մասին հայտնեց ՔԿՀ խոսնակ Նոնա Նավիկյանը՝ նշելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե մեկուսարանում սրտամկանի ինֆարկտ է ստացել Բագրատ Գալստանյանը կամ Միքայել Աջապահյանը:

Ռուսաստանի Սենատում համարում են, որ ՌԴ քաղաքացիների համար Ադրբեջանում գտնվելը վտանգավոր է

Ռուսաստանցի սենատոր Անդրեյ Կլիշասը հայտարարել է, որ «ներկայում» Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում գտնվելը անվտանգ չէ։ «Փոխարենը Ռուսաստանն անվտանգ երկիր է Ադրբեջանի քաղաքացիների համար։ Մենք տարբեր ենք», — գրել է նա իր թելեգրամյան ալիքում։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածությունը սկսվեց Եկատերինբուրգում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի անդամների ձերբակալությունից հետո, որոնք մեղադրվում էին մի շարք […]

Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություն է իրականացվում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։ Այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։  «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով […]

Թրամփն ազդարարել է Վիետնամի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է Վիետնամի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։ «Մեծ պատիվ ունեմ հայտարարելու, որ հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության հետ՝ Վիետնամի կոմունիստական ​​կուսակցության պատվարժան գլխավոր քարտուղար Տո Լամի հետ զրույցից հետո։ Դա հիանալի համագործակցություն կլինի մեր երկու երկրների միջև։ Պայմաններն այն են, որ Վիետնամը Միացյալ […]

Ռուսաստանն Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ ռազմավարական դաշնակցային հարաբերություններին. Զախարովա

Մոսկվան կոչ է անում Բաքվին միջոցներ ձեռնարկել երկրների հարաբերությունները ռազմավարական դաշինքի մակարդակին վերադարձնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ծագող խնդիրները պետք է լուծվեն գործընկերային եղանակով՝ օգտագործելով քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ։ «Մոսկվան խնդրել էր այցելել ձերբակալված ռուս լրագրողներին, սակայն նման հնարավորություն […]

Լեռնագոգ գյուղում կարկուտի հետևանքով ամբողջ բերքը վնասվել է. ծիրանի բերքահավաքը գյուղում նոր էր մեկնարկել

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում երկու օր առաջ տեղացած կարկուտի հետևանքով ամբողջ բերքը վնասվել է. բնակիչները նոր էին սկսել ծիրանի բերքահավաքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ասաց Լեռնագոգի վարչական ղեկավար Սարգիս Մարգարյանը։ Նա նշեց, որ գյուղում ընդհանուր առմամբ 30 հեկտար այգիներ կան. ամբողջ բերքը վնասվել է, հաստաբուն ծառերն արմատախիլ են եղել, նոր ծառերի ճյուղերը կոտրվել։ «Հաջորդ […]

Հուլիսից ամենայն հավանականությամբ կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը․ Ալեքսանյան

Ամենայն հավանականությամբ հուլիսից ՀԷՑ-ի կառավարումը կստանձնի Կառավարությունը, և բոլոր այն աշխատողները, որոնք, իրենց գործը թողած, կզբաղվեն ցանկացած այլ բանով, բնականաբար, պետք է ազատվեն աշխատանքից, որովհետև ՀԷՑ-ում շատ ավելի շատ աշխատանք կա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե ՀԷՑ-ի այն […]