Իսրայելը կրկին դադարեցրել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա

Իսրայելը կրկին դադարեցրել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա։ Այս մասին հաղորդել է Իսրայելի Channel 12-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Լուրը տարածվել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ նա հրամայել է զինվորականներին առաջիկա երկու օրվա ընթացքում ներկայացնել ծրագիր՝ «կանխելու Համասի կողմից մարդասիրական օգնության գողացումը»։ Channel 12-ի կողմից մեջբերված իսրայելցի […]

Ռուսաստանի պաշտպանության նախարար. Կիևին զենքի մատակարարումները հղի են Եվրոպայի անկայունացմամբ

Կիևին զենք մատակարարելով ռազմական գործողությունների երկարաձգումը հղի է տարածաշրջանում Եվրոպայի անկայունացմամբ, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Գիտակցելով պարտության անխուսափելիությունը՝ Կիևի ռեժիմը խաղադրույք է կատարում ահաբեկչական գործողությունների վրա։ Եվրոպական հովանավորների աջակցությամբ այն պայթեցնում է քաղաքացիական ենթակառուցվածքները Ռուսաստանի տարածքում։ Սպանում է խաղաղ բնակիչների։ Ուկրաինային զենք և վարձկաններ մատակարարելով ռազմական գործողությունները երկարաձգելու […]

Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը․ հրապարակվել է Սամվել Կարապետյանի հայտարարության 6-րդ մասը

Գործարար, «Տաշիր գրուպ»–ի սեփականատեր, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, այժմ հրապարակվել է դրա վեցերորդ մասը. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ […]

Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով եկեղեցականների կողմից արված հայտարարություններին: «Կուսակրոնության ուխտագիրը խախտած եւ Հիսուս Քրիստոսին դավաճանած խմբակը ի՞նչ իրավունք ունի խոսել արդարության ու վստահելիության մասին։ Այդ խմբակն իրավունք չունի խոսել Մայր Աթոռի անունից։ Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։  «Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է Բաղդասարյանը։

Բագրատ Գալստանյանը կալանավորվեց երկու ամսով

Դատավոր Մասիս Մելքումյանի որոշմամբ Բագրատ երքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց։ Նշենք, որ որ հունիսի 25-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանն երկու ամսով կալանավորվեց։

Սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային ՀԸ եթերում խոսել է երկրում հեղաշրջման և ահաբեկչության փորձի մասին: «Դուք հեղաշրջում բառն օգտագործեցիք, սակայն ես կարող եմ ասել, որ սա ակնհայտ տեռորիստական ակտի նախապատրաստում էր և որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել այս գործողության և հոկտեմբերի 27-ի միջև: Սա մի նոր Հոկտեմբերի 27-ից փրկվելու դեպք էր»,- ասաց Սիմոնյանը: […]

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել դատարան: Այս պահին դատարանը նաև այլ միջնորդություններ է քննարկում:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել

«Սրբազան պայքար» շարչժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։ «Մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանին։ Նա անցնում է այն հոդվածներով, ինչը քննչական կոմիտեն հայտարարել է՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման նախապատրաստում։ Նա ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով, […]

Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ

Այսօր՝ հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների […]