Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունիսի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00, նույն վայրից: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը մահացել է հուինիսի 24-ին։ Նա 88 տարեկանում էր։ Գուժ Մանուկյանը ծնվել է 1937 թ. մայիսի […]

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի՝ ՆԳՆ համակարգմամբ քննարկումներն ակտիվ փուլում են

Հունիսի 24-ին ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված […]

Պարզ լճին հարող տարածքում 4–րդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: ԿԳՄՍՆ–ից NEWS.am–ին հայտնում են, որ եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի […]

Դմիտրի Մեդվեդեւը նշել է, թե ինչու Ուկրաինան չպետք է դառնա ԵՄ անդամ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն իր թելեգրամ-ալիքում ներկայացրել է այն պատճառները, թե ինչու, իր կարծիքով, Ուկրաինան չպետք է դառնա Եվրամիության անդամ։ Մեդվեդեւի խոսքով՝ այսօր ԵՄ-ը «քաղաքականացված գլոբալիստական ​​եւ որոշ ժամանակ է՝ մոլի ռուսատյաց կազմակերպություն» է, որը ռեւանշ է երազում Ռուսաստանի հանդեպ։ «Այժմ նրա հիմնական գաղափարախոսությունը գազանային ռուսատյացությունն է՝ ծնված թվացյալ «ռուսական սպառնալիքից», որն իրենք […]

Խուզարկել են Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը

Խուզարկել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի բնակարանը: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնումէին, որ ԱԱԾ-ն փորձում է մտնել նաև Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն: Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ […]

ՔԿ–ն նշել է, թե ինչ է հայտնաբերվել «Սրբազան պայքարի» ղեկավարների ու մասնակիցների բնակարաններում. ձերբակալվել է 14 մարդ

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր: «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ […]

Վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […]

Բրիտանիայի թագավորը այս տարվա վերջին կընդունի Թամփին պաշտոնական այցի շրջանակում

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ը այս տարվա վերջին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնական այցի շրջանակում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Բուքինգհեմյան պալատին։ Թրամփն ընդունել է Չառլզ III-ի հրավերը դեռ փետրվարին, ինչը ԱՄՆ նախագահին դարձրել է մեր ժամանակների առաջին ընտրված քաղաքական առաջնորդը, որին բրիտանական միապետն ընդունել է երկու պետական այցերով։ Սակայն Մեծ Բրիտանիան չի նշել […]

Ես այդ ձայնագրությունները չեմ լսել, չգիտեմ՝ իրականությո՞ւն է, թե՞ արհեստական ինտելեկտի սարքածն է. Ռուբեն Մելիքյան

Ես ծանոթ չեմ ՔԿ–ի տարածած ձայնագրություններին, ժամանակ չի եղել ծանոթանալու։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով այդ ձայնագրություններից արված մեջբերումներին։ Մասնավորապես, այնտեղ ասում են. «երկու հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի էլ դնում ես բանտը, պրծավ, գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ փոխհատուցում ես […]

Հյուսիսային պողոտայում տեղադրել են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ մեծ էկրան. եկել են ապամոնտաժելու

Հյուսիսային պողոտայում այսօր տեղադրվել է «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ մեծ էկրան։ Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանից արդեն ժամանել են աշխատակիցներ, որոնք սկսել են ապամոնտաժել էկրանները։ Տարածքում է գտնվում նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։