Skip to main content

Ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում։ 

Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 3-ին Հայաստանի վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի շրջանակներում քննարկվելու է Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցը, ինչպես նաև ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի հարցը։ 

«Ռազմաբազայի թեման ես երբեք չեմ բարձրացրել, Ռուսաստանն է բարձրացրել։ Եթե իրենք այդ հարցը բարձրացրել են, ես հստակ ասում եմ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության կարիք Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում։ Մեզ բազան պետք չի, որ մնա այստեղ։ Ինչի՞ց է խոսակցությունը բացվել։ Ես խոսակցություն չեմ բացել, Հայաստանից որևէ մեկը խոսակցություն չի բացել։ Բիշքեկում մեր հանդիպումից հետո, ընդ որում, մեր հանդիպման ժամանակ էլ նման հարց չի քննարկվել, Ռուսաստանի հարգելի նախագահն ասաց՝ «եթե հայկական կողմն ուզի, որ դուրս բերենք, մենք դուրս կբերենք»։ Դրանից հետո լրագրողները ինձ հարցրեցին, և ես ասացի, որ մենք չենք տեսնում մեզ համար ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը։ Բայց, եթե Ռուսաստանը ցանկանում է պահել, դա քննակման հարց է։ Հետևաբար, Ռուսաստանում մենք պետք  այդ հարցը քննարկենք՝ Ռուսաստանը ցանկանո՞ւմ է պահել, թե՞ չի ցանկանում պահել։ Եթե ցանկանում է պահել, դա մի իրավիճակ է, եթե չի ցանկանում պահել, դա երկրորդ իրավիճակն է»,-ասել է ՀՀ վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30