Այսօր կայացել է Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ ժողովը։
Ինչպես հայտնում են միությունից, Հարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահ։
Նշվում է, որ միության անդամ 158 ստեղծագործողներից ժողովին մասնակցել են 105-ը և միաձայն քվեարկել Խաչատրյանի օգտին։
Հայաստանի կինոգործիչների միության 16-րդ ժողովն ընտրել է նաև Կինոմիության վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամներին։






































