Skip to main content

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ը, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։

Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ին առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30