Երևանի Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:00-ին, տեղի կունենա մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։
«Այս տարի Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառելու ես դու։ Քո լույսն է դառնալու մեր քաղաքի ամանորյա հեքիաթի հերոսը։
Դեկտեմբերի 12-ին` ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ էկրանի։ Առաջին անգամ կցուցադրվի ամանորյա հեքիաթային մուլտֆիլմ-մյուզիքլ։
Եվ մեզանից յուրաքանչյուրը կտեսնի իր լույսը տոնածառին.,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։






































