Skip to main content

Բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր». Նիկոլ Փաշինյան

Կառավարությունում քննարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս նախագծի ամենակարևոր նպատակն այն է, որ բարձրաձայն հայտարարվի՝ մի՛ արեք։

«Եթե անեք՝ լինելու է կոշտ արձագանք»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանում եղել է այս պրակտիկան՝ բռնության ենթարկվածին ասում են՝ «դե լավ, գնա, ամիսը մի անգամ էլ ծեծ կեր»։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ բռնության թեման երկար ժամանակ տաբու է եղել, միտումնավոր այդ մասին չի բարձրաձայնվել։

«Այո՛, Հայաստանում կա ընտանեկան բռնություն, այս երևույթի դեմ պետք է հետևողականորեն պայքարել, կոմպրոմիս չի լինելու»,- նշեց ԱԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930