Skip to main content

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ին, 4-6-ը՝ կեսօրից հետո, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանն սեպտեմբերի 2-5-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930