Skip to main content

Նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա, բայց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար լրագրողն այսօր ընթերցեց, թե ինչ ունեցվածք ունի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս մամուլի բոլոր այն հրապարակումներին ու փորձագիտական կարծիքներին, որ նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա՝ վերականգնողական հանգստի, հակառակ դեպքում, կնշանակի, որ Հայաստանը սադիստական պետություն է ու կտտանքների է ենթարկում այդ մարդուն»,- արձագանքեց Փաշինյանը։

Բայց Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքն այն է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն վատ փոխարնող չէ Պալմա դե Մալյորկային։

«Սա ասում եմ որպես այնտեղ եղած մարդ»,- հավելեց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930