Skip to main content

Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։ Վիրավորներին են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930