Skip to main content

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը

Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ մշտական հանձնաժողովների առաջադրված նախագահների ընտրության հարցի քննարկումը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար խմբակցությունն առաջադրում է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց Վիլեն Գաբրիելյանի կենսագրությունն ու գործունեությունը։

«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Հանձնաժողովի գործունեությունն առնչվում է ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը, պետական ինստիտուտների կայունությանը, քաղաքացիների անվտանգությանը և պետության ապագայի նկատմամբ վստահության ձևավորմանը։ Այդ պատասխանատվությունը պահանջում է որակյալ օրենսդրություն, հետևողական վերահսկողություն, մասնագիտական ներգրավվածություն և պետական շահի շուրջ համախմբելու կարողություն»,- իր ելույթում նշեց Վիլեն Գաբրիելյանը։

Նա նշեց, որ իր ընկալմամբ՝ անվտանգությունը պետության և հասարակության կարողությունն է կանխատեսելու, կանխելու և չեզոքացնելու արտաքին և ներքին սպառնալիքները, նվազեցնելու ռիսկերը, պահպանելու պետական կառավարման և հանրային ծառայությունների շարունակականությունը, ճգնաժամից հետո արագ վերականգնվելու և զարգացումը շարունակելու կարողությունը։

 «Հանձնաժողովը պետք է դառնա խորհրդարանական հարթակ, որտեղ համադրվում են պետական մարմինների փորձը, մասնագիտական հանրույթի գիտելիքը, տեխնոլոգիական և մասնավոր հատվածի ներուժը, հանրային կարևոր մտահոգությունները։ Հանձնաժողովի գործունեությունը պետք է կառուցվի երեք փոխկապակցված սյուների վրա՝ բարձրորակ օրենսդրական աշխատանք, արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն և մասնագիտական ու ինստիտուցիոնալ զարգացում»,- հավելեց Գաբրիելյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31